Ռուսական շրջանակներին դուր չի եկել Փաշինյանի՝ կապանյան ասուլիսի «քայքայիչ» միտքը. «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

սելֆի

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ռուսական շրջանակներին ահավոր դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի` կապանյան ասուլիսում, Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցից առաջ, հնչեցրած հերթական «քայքայիչ» միտքը` Ռուսաստանի գիտությամբ է տեղի ունեցել ապրիլյան պատերազմը:

Ասում են` Ռուսաստանը, որն այս պահին վերջնական «ստավկա» չի դրել հայաստանյան խաղացողներից որևէ մեկի վրա, սպասում է Պուտինի սկսած վերադասավորություներն ավարտվեն Ռուսաստանում, որից հետո ձեռնամուխ կլինեն «բարեկամ» երկրներում իրենց դիրքերի ամրապնդմանը, ֆավորտների ակտիվացմանը, անհնազանդների սանձմանը, նոր խաղացողների առաջքաշմանը:

Հայաստանի մասով առաջին հերթին նկատի է առնվում Արթուր Վանեցյանը, որը վաղն արդեն կբեմի որպես քաղաքական գործիչ:

Ի դեպ. Նիկոլի հետ սելֆի արած նորանշանակ վարչապետ Միշուստինը, բավական լավ հարաբերություններ ունի ռուսաստանյան հայերի հետ, և Ռուսաստանում, փաստացի, արծիվների ու բազեների կողքին` հայերի համար ռեզոնանսի նոր բևեռ է ձևավորվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: