Փաշինյանն Ալմա Աթայում է, նա շփվել է Միշուստինի և Տիգրան Սարգսյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Ղազախստան է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Ներկա են Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների վարչապետները: 

Առաջին անգամ նիստին մասնակցում է Մոլդովայի վարչապետ Յոն Կիկուն. Մոլդովան ԵԱՏՄ դիտորդ է, այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իր ֆեյսբուքյան էջում։