ՀՀ դատախազությունն ընթացք է տվել արցախցիների նկատմամբ ներկայացված հաղորդմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

․

ՀՀ դատախազությունն, օրենքով սահմանված կարգով, ընթացք է տվել արցախցիների  նկատմամբ  ատելության խոսքի  տարածելու վերաբերյալ ներկայացված հաղորդմանը։ Այդ մասին  հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

Ինչպես արդեն հայտնել ենք՝ նախօրեին տեղի էր ունեցել բողոքի ակցիա ՀՀ գլխավոր դատախազության մոտ, որի ժամանակ էլ  արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ ընդդեմ արցախցիների գեներացվող ատելության։

--00--ԱՀ