ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Ճանապարհային դեպարտամենտը հայտարարություն է տարածել․
«Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։
Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել»։
--00—ՍՊ