ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, որը ներկայացնում է «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի շահերը, Match TV-ին պատմել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների մասին։
25-ամյա Թիկնիզյանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Նա մոսկովյան ակումբում հանդես է գալիս 2021 թվականից՝ 117 հանդիպում և 16 գոլ։
— Նաիրը գո՞հ է «Լոկոմոտիվում» իր կարգավիճակից:
— Նա չի խաղացել «Զենիթի» դեմ և, բնականաբար, ինչպես ցանկացած հավակնոտ ֆուտբոլիստ, նա դժգոհ է: Բայց նա պրոֆեսիոնալ է և պատրաստվում է յուրաքանչյուր խաղի, որպեսզի օգնի ակումբին հասնել ղեկավարության կողմից դրված նպատակներին և խնդիրներին:
— Նոր պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց կա՞:
-Բանակցությունները շարունակվում են։
--00—ՍՊ