Սիսիանում թույլ ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է․ Լարսը փակ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

 

Ապրիլի 17-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

–00—ՅՄ