Հրդեհ է բռնկվել Սիսիանի Խանջյան փողոցի տներից մեկին կից փայտե ծածկի տակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

photo_2025-04-06_20-34-55

Ապրիլի 6-ին, ժամը 16:07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկին կից փայտե ծածկի տակ այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:11-ին, մարվել՝ 18:43-ին: Այրվել են ծածկի (մոտ 32 քմ) փայտե կառուցատարրերը և մոտ 300 հակ պահեստավորած անասնակեր:

--00—ՅՄ