Եթե ​​ՀՀ-ն չընդունի Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական ​​համապատասխան մարմինները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

capture_163-_x726-quality(90)

Եթե ​​Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական ​​համապատասխան մարմինները։ Այս մասին ադրեբաջանական ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և  ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովը։

 «Մահացած հայուհու մարմինը պահվում է ապահով վայրում, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները։ Եթե Հայաստանը չընդունի նրա դիակը, ապա այդ հարցը կորոշեն համապատասխան պետական ​​մարմինները»,-ասել է նա։

--00—ՅՄ