ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Շրջանառության մեջ եմ դրել նախագիծ, որով նախատեսվում է հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել։ Այդ մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Այս տարի լրացնողները հայտարարագիր կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը։
Հաջորդ տարի լրացնողները՝ մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը։
Հաջորդ տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետ կսահմանվի մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը,- նշել է նա։
--00—ՍՊ