ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր երեկոյան Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ստորագրելու է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության համար ստեղծվող երկկողմ հանձնաժողովի կանոնադրությունը: Այս մասին հայտնում են 24News-ի դիվանագիտական աղբյուրները: Ստորագրումից հետո սպասվում է Միրզոյանի և Բլինքենի երկկողմ փակ հանդիպումը:
Նկատենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր Միրզոյանի ծրագրվող այցի ու Բլինքենի հետ սպասվող հանդիպման մասին, սակայն չէր ներկայացրել մանրամասները:
--00—ՍՊ