Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա և 7 քաղաքացու ցուցաբերել օգնություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

photo_2024-12-31_08-51-29

Դեկտեմբերի 30-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Սևան քաղաքում, Նիգավան գյուղում և Մարտունի-Գետափ ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա և 7 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

--00—ՅՄ