ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Իշխանությունը միակողմանի զիջման գործընթաց է սկսել, Բաքվի հերթական պահանջն է իրականացնում: Բերքաբերից 900 հեկտար Ադրբեջանի տիրապետման ներքո է, ինչո՞ւ այն վերադարձնելու պատասխանատվություն Ադրբեջանը չի կրում, ինչո՞ւ չեք պահանջում, որ վերադարձնի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
«Փաշինյանը խաղաղությունը պարտության հետ է շփոթել: Փաշինյա՛ն, քո մոտ ոչինչ չի ստացվում, ձախողել ես ամեն ինչ, ի՞նչ է քո ուզածը, մինչև ո՞ւր ես տանելու ժողովրդին: Փաշինյանն անվերահսկելի է դարձել, մտածում է՝ ամեն ինչ ճիշտ է անում, բայց հակառակն է»,-ընդգծեց Նորիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ