Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և զարգանում են․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

օ.

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և զարգանում են։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը։

Պուտինն ասել է, որ երկու  երկրների միջև կա համագործակցություն բազմաթիվ ոլորտներում։

«Իհարկե, մենք կխոսենք տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ անվտանգության ապահովման տեսանկյունից, այստեղ շատ հարցեր կան, դրանք շատ զգայուն են»,- նշել է ՌԴ նախագահը։

--00—ԼՀ