Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հայաստանի հետ սահմանին հրադադարի ռեժիմը պահպանվում է շուրջ երկու օր, երկրներից և ոչ մեկը հակամարտությունը սրելու մտադրություն չի ունեցել։ Այս մասին Սամարղանդում ընթացող ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ռուսաստանի Դաշնությունն անհանգստացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իիրավիճակով, որը լարված է մնում»,- նշել է Վլադիմիր Պուտինը։

Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հակամարտությանն օպերատիվորեն արձագանքելու համար։   

--00—ԻԴ