Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

timthumb

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում է:

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիայում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին:

Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքների, տեղեկատվության եւ փորձի փոխանակման հարթակ է, որը նպաստում է խորհրդարանների աշխատանքներին, աջակցում նրանց համագործակցությանը եւ վերահսկում ԵՄ միջխորհրդարանական գործունեության համակարգումն ամենաբարձր մակարդակով:

Համաժողովի շրջանակում նախատեսվում է ԱԺ նախագահի ելույթը եւ մի շարք երկկողմ հանդիպումներ:

--00—ՅՄ