Պատմական հնարավորություն ունենք դառնալու ոչ թե մեր պետության վախճանի վկաները, այլ հերոսական սերունդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

վա

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Բոլոր վերջին հարցումները ցույց են տալիս, որ մեր երկրի բնակչության ավելի քան 90%-ը դեմ է Տավուշում տարածք հանձնելուն:

90 տոկոսից ավելին: Այսինքն` հայ ժողովուրդը դեմ է: Ուրեմն գաղտնի ստորագրված թղթերը օրինական չեն, որովհետև չեն ներկայացնում մեզ ու մեր կարծիքը:

Հետևաբար, մենք այսօր պատմական հնարավորություն ունենք ոչ թե դառնալ մեր պետության վախճանի վկաները, այլ միասին հաղթենք ու մտնենք պատմության մեջ որպես հերոսական սերունդ` ստանալով մեր երկրում ազատ ապրելու հնարավորություն:

Եկեք չկորցնենք այս հնարավորությունը: Մենք կարող ենք»։

--00—ԼՀ