Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

գգ

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական ճանապարհը, քանզի համաձայն չեն միակողմանի կերպով տարածքները Ադրբեջանին հանձնելուն, որի հետեւանքով վտանգելու է Բաղանիսը եւ ոչ միայն Բաղանիսը։

Ոսկեպարի բնակիչները հավաքվել են, հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել, քան Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի որոշումն է։ Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն»: 

--00—ՍՊ