Փաշինյանը դարպասները բացում է Ադրբեջանի առջև, ասում է՝ ձեր տարածքներն են, եկեք ու վերցրեք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Սահմանազատումը մի կետից սկսելն ի՞նչ է նշանակում, այն ամբողջ սահմանի երկայնքով պետք է արվի, դա էլ Ղարաբաղյան բանակցությունները չեն, որ Փաշինյանը զրո կետից է սկսում: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Տավուշից տարածքներ հանձնելու գործընթացին:

«Սահմանազատումը թղթի վրա Նոյեմբերյանից, Բագրատաշենից մինչև Մեղրի չավարտվի, Փաշինյանը որևէ քայլ անելու իրավունք չունի, հատկապես՝ Տավուշի հատվածում։ Փաշինյանը դարպասները բացում է Ադրբեջանի առաջ, ասում է ՝ ձեր տարածքն է, եկեք ու վերցրեք»,- ընդգծեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ