Պոլսահայ Թալինն ընտրվել է Շիշլիի ավագանու հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ը

Ստամբուլի Շիշլիի վարչական շրջանի ավագանու անդամ ընտրված Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ Թալին Էրգյունեշ Գազերը պաշտոնեական գործունեություն կծավալի ավագանու 3 հանձնաժողովում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ ավագանու առաջին նիստից հետո Գազերն ընտրվել է Շիշլիի վարչական շրջանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև դարձել կրթության հանձնաժողովի ու մշակույթի, արվեստի, զբոսաշրջության հանձնաժողովի անդամ:

Հիշեցնենք, որ Գազերը մարտի 31-ին Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցել էր Թուրքիայի գլխավոր ընդդիամիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության ցուցակով։

--00—ԼՀ