Հանքավան-Առափի ավտոճանապարհին «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից, ընկել ձորը և բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

4297c307fc940797e319895e1e32cc86

Ապրիլի 9-ին, ժամը 23:12-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առափի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը և բռնկվել․ տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հանքավան-Առափի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը (մոտ 30-35 մ) և բռնկվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Խ․ Ս․-ն (ծնված 2007 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:36-ին, մարվել՝ 23:45-ին: Այրվել է ավտոմեքենան:

--00—ՅՄ