89 տարեկան հասակում մահացել է խորհրդային տիեզերագնաց և ԽՍՀՄ կրկնակի հերոս Վլադիմիր Աքսյոնովը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

դդ

Կյանքի 90-րդ տարում մահացել է խորհրդային տիեզերագնաց և ԽՍՀՄ կրկնակի հերոս Վլադիմիր Աքսյոնովը, հայտնում է «Ռոսկոսմոսը»:

«Ռոսկոսմոսի» ղեկավար Յուրի Բորիսովը ցավակցություն է հայտնել տիեզերագնացի ընտանիքին․

«Այս կորուստը ծանր է և անդառնալի։ Կյանքի 90-րդ տարում մեզանից հեռացավ նպատակասլաց, պահանջկոտ, արդար մարդ, որ միշտ պատրաստ էր օգնության հասնել մարդկանց: Նրա կյանքի ուղին լի էր Հայրենիքին մատուցած ազնիվ ծառայությամբ, ստեղծագործ աշխատանքով և ընտրած գործին նվիրվածությամբ», - ասվում է ցավակցական հեռագրում։ 

--00—ՍՊ