ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

2.j

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջարկելու մասին:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի  համաձայն` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը  Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը»,- ասվում է հայտարարությունում։

 --00—ԼՀ