Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը փոքր ոսկե, Սամվել Գասպարյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

բուլ.

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը հարթակ դուրս կգան Հայաստանի միանգամից 5 ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Առաջինը պայքարը սկսել են 109 կգ քաշային ծանրորդները. Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում են Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանն ու աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը:

Պոկում վարժությունից հետո Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 182 կգ կշռող ծանրաձողը, իսկ Գասպարյանը 180 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալակիր է դարձել:

Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

--00—ԼՀ