Մի օր էլ Արարատ անունն են արգելելու. Փաշինյանը վախ ունի, ուզում է Եկեղեցու դերը նվազեցնել. Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Հայ Առաքելական եկեղեցու դերը ամրագրված է Սահմանադրությամբ, իշխանությունը ցանկանում է սահմանադրության փոփոխությամբ եկեղեցու դերը նվազեցնել, այլ կրոնական կազմակերպությունների հետ հավասար իրավունքներ տալ։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայկական երազանք» կուսակցության նախագահ Արմեն Մկրտչյանը։

«Օրենքով չարգելված միջոցներով կանգնելու ենք Եկեղեցու կողքին, թույլ չենք տալու որևէ ոտնձգություն նրա հանդեպ։ Շատ կարճ ժամանակ հետո կտեսնենք, թե ինչ ցավալի ծրագիր է ուզում իշխանությունն իրականացնել, սահմանադրական փոփոխությունները միայն Ադրբեջանին կբավարարեն։ Փաշինյանը վախ ունի, որ մի օր Արարատը կասեն հանեք, այդ հարցի շուրջ ամենօրյա աշխատանք է սկսել, մի օր Արարատ անունն են որպես հատուկ անուն արգելելու»,-ավելացրեց Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ