19-ամյա և 33-ամյա երկու տղամարդ Ախուրյան գյուղի գերեզմանատնից զարդանախշեր են գողացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

photo_2023-12-14_10-31-45

ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դեկտեմբերի 11-ի ժամը 18.15-ին Ախուրյան գյուղի գերեզմանատանը հայտնաբերել, ձերբակալել և, իրեղեն ապացույց գողոնով հանդերձ, բաժին են տեղափոխել գյումրեցի 19-ամյա և 33-ամյա երկու տղամարդու: Բաժնում նրանք խոստովանել են, որ գերեզմանատնից զարդանախշեր են գողացել:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ