Երախտապարտ ենք ԵՄ-ին այն աջակցության համար, որը ցուցաբերվել է ԼՂ տեղահանվածներին և ՀՀ-ին․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

img_8788.thumb_

Այս պահին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար մեկնաբանությամբ.

«Բարի առավոտ, տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ մասնակցելու արտաքին գործերի նախարարների խորհրդին:

Ինձ համար պատիվ է և լավ առիթ ներկայացնելու մերօրյա Հայաստանը, մեր առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև մեր հնարավորություններն ու ձգտումները: Սա շատ լավ հնարավորություն է ներկայացնելու մեր պատկերացումները ԵՄ հետ մեր հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և ԵՄ միջև իրականացված աշխատանքների, ինչպես նաև անելիքների վերաբերյալ։

Իհարկե, սա լավ հնարավորություն է նաև արտահայտելու մեր երախտագիտությունը Եվրոպական միության աջակցության համար մեր ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև հասցեագրելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների հրատապ կարիքները, այն աջակցության համար, որը Եվրոպական միությունը ցուցաբերել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև, ինչպես ասացի, քննարկել հետագա ծրագրերը:

Շնորհակալ եմ»։

--00—ՅՄ