Ավինյանը՝ Դոգի մասին․ ձայնագրություն. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

«Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ երկուշաբթի օրը Երեւանի քաղաքապետարանի հերթական դիսպետչերականի վերջում Տիգրան Ավինյանը պահել է իր թիմակիցներին եւ զգուշացրել․ Աստված չանի իմանամ, որ քաղաքապետարանի որեւէ պաշտոնյա զրուցել է Դոգի հետ կամ պատասխանել է նրա զանգերին, առավել եւս՝ նրան հարգալից «պարոնով» է դիմել ու կատարել հրամանները։

Ասել է, որ ավագանիում մի խմբակցություն կա, որի բարձր ղեկավարությամբ պետք է թափառող շներով զբաղվող վարչությունը զբաղվի, այնինչ բոլորդ սարսափում եք այդ մարդուց ու կատարում նրա հրահանգները։

Ավինյանը շեշտել է, որ Երեւանը մի քաղաքապետ ունի, եւ իրենք պարտավոր են միայն իր հրահանգները կատարել, հակառակ դեպքում` իրենից չնեղանան։ 

Այսօր թերթին են տրամադրել այդ խոսակցության ձայնագրությունից մի հատված։

--00—ՅՄ