Պատրաստ ենք ստանձնել Գազայի հատվածի կառավարումը․ Աբասը իր պայմաններն է առաջադրել

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

դդ

Պաղեստինի իշխանությունները պատրաստ են վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը, բայց միայն որպես համապարփակ քաղաքական լուծման մաս, հայտնել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո։

Նշենք, որ ավելի վաղ Պաղեստինի նախագահը բազմիցս կոչ է արել անկախ պաղեստինյան պետություն ստեղծել.

«Մենք լիակատար պատասխանատվություն ենք կրելու որպես համապարփակ քաղաքական լուծման մաս, ինչպես Հորդանան գետի արևմտյան ափին, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմը, այնպես էլ՝ Գազայի հատվածում», - հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ 
 

--00—ՍՊ