Նորաշեն գյուղում այրվել է անասնագոմ, մեկնել է փրկարարների 2 մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Նոյեմբերի 5-ին, ժամը 14։27-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի Շահումյան փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ: Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել՝ 15:37-ին: Այրվել են տան բակում գտնվող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը և ծղոտե ծածկը՝ մոտ 30 քմ։

 

 --00—ԱՊ