Ազատվեք Նիկոլի ստրուկի կարգավիճակից, նա վաղը թռնելու է Արևմուտք կամ Թուրքիա,իսկ դուք մնալու եք անտեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

c5950c321c893c9817bdf4dcb0bed82b_1693992799

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ազատվեք Նիկոլի կամակատարի կամ ստրուկի կարգավիճակից. դույրս եկեք դրա «հետույքից»…

Եթե Արշակ Կարապետյանը 2021-ին ասեր, որ Նիկոլն իրեն հեռացրել է ադրբեջանցիների ագրեսիայի դեմ կրակելու հրաման տալու համար, դժվար թե 2021-ի ընտրություններում Նիկոլը 50 տոկոս հավաքեր։ Ինչու՞ եք հիմա խոսում։ Պետք է Արցախը հայաթափվե՞ր, որ նոր խոսեիք։

Ու սա վերաբերում է Նիկոլի հետ աշխատած ու աշխատող նախկին ու ներկա պաշտոնյաներին։ Խոսեք ժողովրդի հետ։ Պատմեք դրա հանցավոր քայլերի ու հրամանների մասին։ Մի մտեք դրա հետույքը, պարոնայք։ Մարդ եղեք, հայ եղեք, տղա եղեք վերջապես։

Հերթով բոլորիդ օգտագործելու է Նիկոլն ու շպրտելու։ Մի դարձեք դրա հայրենավաճառության օրթաղը։ Դուրս եկեք պայքարի։ Նիկոլի հետ պատասխանատվություն կիսում եք, որ ի՞նչ անեք։ Նա վաղը թռնելու է Արեւմուտք կամ Թուրքիա։ Դուք մնալու եք անտեր ու դառնալու եք քավության նոխազ։

Ազատվեք Նիկոլի կամակատարի կամ ստրուկի կարգավիճակից»։

--00—ՅՄ