Սեպտեմբերի 25-ի դրությամբ կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 438 է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1678346807_7e84d246bdf42656a21d6c674b919792

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է սեպտեմբերի 25-ի դրությամբ կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:

Ըստ այդմ՝ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 438 է, որից 305 երեխաներ են, 133-ը՝ մեծահասակ: 3 քաղաքացի հոսպիտալացված է, 275-ը դուրս են գրվել:

--00—ՅՄ