Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00 դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

photo_2023-09-25_09-33-21

Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00 դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ:

Նրանցից 5580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։

--00—ՅՄ