Հայաստանը որոշեց Լեռնային Ղարաբաղի հարցը՝ գնալով Պրահայի համաձայնությանը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

d

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ցավակցական հեռագիր է հղել Արցախում ռուս խաղաղապահների մահվան առնչությամբ․



Հավերժ հիշատակ զոհված ռուս խաղաղապահներին, ինչպես և հանուն տարածաշրջանում խաղաղության հարվածն իրենց վրա վերցնողներին։

Հավերժական ամոթ բոլոր նրանց, որոնք փորձեցին կասկածի տակ դնել խաղաղապահ գործունեությունը։ 

Իսկ հիմա փաստերով․



2022 թվականի սկզբին Երևանը եռակողմ հայտարարություններով հնարավորություն ուներ գործնական ճանապարհային քարտեզով հիմնովին կառուցել կյանքը տարածաշրջանում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։

Երևանը նախընտրեց ոչ թե իրականացնել այն, ինչի տակ ստորագրել էր, այլ սկսեց երջանկություն փնտրել ՆԱՏՕ-ում/ԵՄ-ում։ Բրյուսելի և գլխավոր խորհրդականի՝ Փարիզի միջնորդությամբ էր, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի գագաթնաժողովում ընդունվեց հայտարարություն՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդների քառակողմ հանդիպման արդյունքներով։ Այնտեղ բառացիորեն ասվում է․

«Ադրբեջանն ու Հայաստանը վերահաստատում են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Ընդ որում, տեքստում ոչ մի խոսք չկա տարածաշրջանի բնակիչների իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։

2022 թվականի հոկտեմբերի 7-ին այն պաշտոնապես հրապարակվեց։

Դա Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծումն էր։ Թե ինչու Նիկոլ Փաշինյանն ու հայաստանյան իշխանություններն այդպես արեցին, ինչու Փարիզն ու Բրյուսելը դրան դրդեցին, այդ հարցերը պետք է ուղղել նրանց։

--00—ՍՊ