Ադրբեջանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

4d314917b8833f68bebde6bf93c50486_1678097978

Ադրբեջանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կասպից ծովում՝ Գալա կայարանից 147 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժի օջախը գտնվել է 62 կմ խորության վրա։

--00—ՅՄ