ԵԺԿ քաղաքական ասամբլեայում ներկայացրել եմ Արմեն Աշոտյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

մամ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵԺԿ քաղաքական ասամբլեայի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Արցախի հարցով հատուկ քննարկում: Քննարկման ընթացքում ներկայացրեցի ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ուղերձը: 

Ներկայացնում եմ դրա մի հատվածի հայերեն թարգմանությունը.

«Իմ բանտարկությունը ոչինչ է Արցախում ծավալվող հումանիտար աղետի համեմատ, որտեղ 120.000 մարդ, այդ թվում երեխաներ և տարեցներ, սովամահության եզրին են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և միջազգային իրավունքի բացահայտ ոտնահարման հետևանքով: Սա ցեղասպանություն է ՝ կարճ և կոնկրետ: Արցախում, որը քրիստոնյա աշխարհի դարպասն է, 21-րդ դարում մեր աչքի առաջ Ադրբեջանը իրականացնում է ցեղասպանություն և Ադրբեջանի բռնապետի ծրագրերը կանխելու միակ ձևը անձնական և պետական մակարդակում պատժամիջոցների կիրառումն է: 

Ես հավատում եմ, որ քաղաքականությունը առաջին հերթին հիմնված է արժեքների վրա: Եկեք ցույց տանք Արցախի քաղաքացիներին, որ իրենք միայնակ չեն իրենց ինքնորոշման սրբազան պայքարում»

Նույնիսկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Արմեն Աշոտյանը շարունակում է իր միջազգային կապերը ծառայեցնել Արցախին ու Հայաստանին: 

Ասամբլեային նաև ներկայացրել եմ վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի և  Ադրբեջանին զինամթերքի մատակարարման մասին տեղեկություններ»:

--00—ԼՀ