Հայության մեկ նպատակի շուրջ համախմբվածությունն է միակ ճանապարհը, որը կպահպանի Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

քոչ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: 

«Սիրելի արցախցիներ,

քույրեր և եղբայրներ,

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: 

Այսօր, ինչպես 32 տարի առաջ, կրկին այն հանգրվանին ենք, երբ ողջ հայության ամուր կամքն ու մեկ նպատակի շուրջ համախմբվածությունն է միակ ճանապարհը, որը կպահպանի Արցախի անկախությունը։

Ռոբերտ Քոչարյան 
02.09.2023թ.»:

 

--00—ԼՀ