Արևմուտքը փորձում է միջամտել Արցախի կարգավորման գործընթացին և վարկաբեկել ռուս խաղաղապահներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

ռա

Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին և վարկաբեկել ռուս խաղաղապահներին։

Ալեքսեյ Շևցովը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում նշել է, որ արևմտյան երկրներն ի վիճակի են հակամարտություններ հրահրել և ուռճացնել, բայց դրանց կարգավորման հարցում արժանիքներով չեն տարբերվում։

Մյուս կողմից, Մոսկվային հաջողվեց ամենաբարձր մակարդակով ձեռք բերել եռակողմ պայմանավորվածություններ, և այժմ ամեն ինչ արվում է դրանք կյանքի կոչելու համար։

Ռուսաստանի նախաձեռնությամբ առաջարկվել է հակամարտության գոտի ուղարկել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն։

«Ցավոք, հայ-ադրբեջանական սահմանին այն տեղակայելու որոշումը չիրականացվեց, սակայն առաջարկը մնում է ուժի մեջ»։

--00--ԼՀ