Արցախցիների առևանգման հարցով այժմ փաստահավաք աշխատանք է տարվում, ավարտին հայտարարություն կլինի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

գեղ

Հիմա փաստահավաք աշխատանքներով ենք զբաղված, երբ ավարտենք, հայտարարությամբ հանդես կգանք: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների «Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ձերբակալվել են 3 հայ երիտասարդներ, իբրև, նախկինում մի տեսանյութում ադրբեջանական դրոշի վրայով քայլելու և պղծելու պատճառով»։

Այժմ արցախյան կողմը մեկ երիտասարդի առևանգման փաստն է հաստատել։

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ։

Մերի Մանուկյան

--00--ԼՀ