Վահագն Խաչատուրյանը պարգևատրումներ է արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

դդ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 21-ին հրամանագիր է ստորագրել․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրել՝

Վիկտոր Վիտալ ՎԱՆ ԲՐԱՆՏԵԳԵՄԻՆ լրագրող, հրապարակախոս

Կարլո ԿՈՊՊՈԼԱՅԻՆ մանկավարժ, լրագրող

Թալալ ԽՐԱԻՍԻՆ լրագրող

Լետիցիա ԼԵՈՆԱՐԴԻԻՆ գրող, լրագրող»:

--00—ՍՊ