Արևմտյան Սուդանի ցեղասպանությունը վավերագրող Թեդ Բրաունը ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24news

1115857

ԱՄՆ պետքարտուղարության «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար» ծրագրի շրջանակում հուլիսի 20-25-ը Հայաստան կայցելի ամերիկացի կինոռեժիսոր Թեդ Բրաունը, որն աշխատարաններ և վարպետության դասեր կանցկացնի տեղի երիտասարդ և խոստումնալից վավերագրողների համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից, «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար» ծրագիրը պետքարտուղարության առաջատար ծրագրերից է, որը, ԱՄՆ դեսպանատների հետ համատեղ, ամեն տարի կազմակերպում է ֆիլմերի ցուցադրումներ, աշխատարաններ և վարպետության դասեր աշխարհի՝ ավելի քան 60 երկրում։ Ծրագիրը ֆիլմերի օգնությամբ տարբեր երկրների հանդիսատեսին է ներկայացնում  ամերիկյան հասարակությունը, մշակույթը և խրախուսում ու անհրաժեշտ գործիքներ ապահովում տեղի ֆիլմ արտադրողներին՝ իրենց պատմությունները ներկայացնելու համար։

Բրաունի այցի ընթացքում երիտասարդ ու խոստումնալից վավերագրողների ու մասնագիտական որոշակի փորձ ունեցող լրագրողների համար նախատեսվում են ինտենսիվ աշխատարաններ ու վարպետության դասեր փաստագրական սթորիթելինգի և հակամարտությունների լուսաբանման թեմաների շուրջ, որոնց կազմակերպման հարցում ԱՄՆ դեսպանությունը գործակցում է ՀԵՏՔ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

--00—ՅՄ