Փոխվում է մարդասիրական փոխադրումների երթուղին Լաչինի ճանապարհից դեպի Բարդա-Աղդամ երթուղով․ Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

344730335_611215944017798_8268139424428255528_n.jpg

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ըստ իմ աղբյուրների փոխանցմամբ՝ Բրյուսելում եռակողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը.

Հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մշակման և կնքման շուրջ բանակցությունների գործընթացի կարգավորում

Ադրբեջանի ինքնիշխանության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության հետագա բնակության հարցերը

Հայաստանի անօրինական զինված կազմավորումների դուրսբերում Ադրբեջանի տարածքից

Լաչինի անցակետում մաքսանենգության վերջին փորձերը

Սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների և միջանցքների ապաշրջափակման խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև միջանցքի հարցը

Արևմտյան Ադրբեջանի համայնքի հարցերը՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձ հայրենի հողեր

Փոխվում է մարդասիրական փոխադրումների երթուղին Լաչինի ճանապարհից դեպի Բարդա-Աղդամ երթուղով

Ծափ տվեք արա՛, բոլորը ի օգուտ Ադրբեջանի և ոչ մի խոսք Արցախի ինքնորոշման մասին»:

--00—ԶՀ