Երևան-Բաթում-Երևան երթուղով միջազգային գնացքի երթևեկը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

48e8f63e-85ce-4add-8d30-400628808fa8.jpg

Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքի երթուղին, որը խաթարվել էր հուլիսի 2-ն սողանքի հետևանքով, վերականգնվել է։ Չնայած նրան, որ Վրացական երկաթուղու վնասված հատվածով երթևեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթևեկը Երևանից մինչև Բաթում։

Առաջիկա օրերին միջազգային գնացքների չվացուցակը փոփոխություն չի կրի, սակայն քննարկվում է ապագայում դրա վերանայման հարցը։ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը և հիշեցնում, որ տվյալ իրավիճակը պայմանավորված է վերջին ամիսներին Հայաստանում ու Վրաստանում առկա եղանակային բարդ պայմաններով։ Վերջերս սողանքային իրավիճակ էր առաջացել նաև Հայաստանի հյուսիսում, երբ սելավը հունիսի 6-7-ն վնասել էր երկաթուղին Ալավերդու մոտակայքում։
--00—ԶՀ