Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

ջրանջատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ագարակ» մաքրման կայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ին ժամը 10:00-19:00  կդադարեցվի Սյունիքի  մարզի՝

Ագարակ քաղաքի,

Կարճևան գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00—ՍՊ