«Վագների» գործողությունները «կեղտոտ դավաճանություն» է, զինված խռովությունը պետք է ճնշել․ Կադիրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

24628334_0_0_2759_1552_600x0_80_0_0_b980fe959c438ef0e5bfa9e332878f9c

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «կեղտոտ դավաճանություն» է անվանել Պրիգոժինի «Վագների» գործողություններն ու ասել, որ զինված խռովությունը պետք է ճնշել ամենակտրուկ գործողություններով։

«Չեչենական ուժերն արդեն մեկնել են լարվածության շրջան»,-նշել է նա իր տելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք, որ «Վագներ» ռազմականացված խմբավորման հիմնադիր ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ ռազմական ղեկավարության հասցեին ու երկրում զինված ապստամբության կոչ արել։ Նա հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիտավորյալ ժամանել է Ռոստով՝ «Վագների» ոչնչացման հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։

Դրանից հետո ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսաուղերձները «ՌԴ ՊՆ-ի կողմից «Վագներ» թիկունքի ճամբարներին հարված հասցնելու» մասին, չեն համապատասխանում իրականությանն ու տեղեկատվական սադրանք են։

--00—ՅՄ