Արդշինբանկի «պարզ» վարկերը կօգնեն ՓՄՁ-ներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

1

Արդշինբանկը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՓՄՁ-ներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ զբաղվողներին, առաջարկում է ավելի շահավետ պայմաններով երկարաժամկետ վարկավորման հնարավորություն։

Վարկերը տրամադրվում են հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման, կրեդիտորական պարտքերի մարման, այդ թվում՝ այլ ֆինանսական հաստատություններում կամ հենց Արդշինբանկում առկա վարկերի վերաֆինանսավորման, ինչպես նաև բիզնեսի զարգացման այլ նպատակներով:

Բանկը տրամադրում է վարկերը երկարաժամկետ՝ մինչև 15 տարի մարման ժամկետով, մինչև 50 մլն ՀՀ դրամի կամ 100,000 ԱՄՆ դոլար/եվրո համարժեք չափով: Միաժամանակ, վարկառուներին տրվում է մինչև 12 ամիս մարման արտոնյալ ժամկետ մայր գումարի մարման համար, և հաշվի առնելով բիզնեսի սեզոնայնությունը, մշակվում է մայր գումարի մարման անհատական ​​ժամանակացույց։

«Վարկ տրամադրելու որոշումը կայացվում է շատ արագ՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացի այդ, որոշումը կայացվում է վարկառուի բիզնեսի պարզեցված վերլուծությամբ, ինչը զգալիորեն կրճատում է վարկի տրամադրման ժամանակը և հեշտացնում է դրա տրամադրման կարգը»,- հայտնում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

«Պարզ» վարկի առցանց հայտ կարելի է ներկայացնել հետևյալ հղմամբ, իսկ տրամադրման պայմանների մասին առավել մանրամասն ծանոթանալ։

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

--00—ԱՊ