Հրդեհ Ապարան քաղաքում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Screenshot_3

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Ստեփան Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու բնակիչները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել և մարել այն։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ