Ապարան քաղաքի «Գնթունիք» ՍՊԸ-ի ծխահեռացման համակարգում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Հասարակական

Մայիսի 26-ին՝ ժամը 11։01-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի «Գնթունիք» ՍՊԸ-ի ծխահեռացման համակարգում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:24-ին, մարվել՝ 12:01-ին: Այրվել են կախովի առաստաղը (մոտ 100 քմ), էլեկտրական լարեր (մոտ 60 գմ) և վնասվել է օդափոխման համակարգի խողովակը (մոտ 10 գմ):

--00--ԿԿ