Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Բազեյանը պարտվեց 1/8 եզրափակչում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

282020404_318052743850280_1371249797818595920_n-1-750x375

Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ է դուրս եկել Հայաստանի մեկ ներկայացուցիչ՝ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը՝ անցկացնելով իր երկրորդ մենամարտը։

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Բազեյանը մենամարտել է Հորդանանի ներկայացուցիչ Յուսեֆ Յաշաշի հետ և մրցավարների որոշմամբ 1-4 հաշվով պարտություն կրել։

Հիշեցնենք՝ Բազեյանը մեկնարկային մենամարտում մրցել էր Իրանի ներկայացուցիչ Պոուրյա Աբդուլմալեկիջերայի հետ և բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն՝ հաղթել էր 5։0 հաշվով։

Նշենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտի ԱԱ-ում պայքարը շարունակում են Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ)։

--00—ՅՄ