Երևանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

08888

Երևանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին ԿԳՄՍՆ-ից:

«Մենք ևս 1-2 ահազանգ էինք ստացել, համապատասխան քայլեր են ձեռնարկվել, հիմա ամեն բան կարգին է։ Երևանի քաղաքապետարանից էլ արդեն պարզաբանում ենք ստացել, որ ահազանգերը կեղծ են եղել»,- նշեց Կարինե Մանուկյանը։ 

ԿԳՄՍՆ-ից հավաստիացրեցին, որ երեխաները հանգիստ կարող են գնալ դպրոց և շարունակել դասապրոցեսը։  Ավելի վաղ դպրոցներում ռումբերի տեղադրման ահազանգի մասին հայտնել էր ՆԳՆ մամուլի ծառայությունը։

--00—ՅՄ