Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

919265e70db6442e7251f7076c85cacf.jpg



Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ռումբ է տեղադրված, գրում է Shamshyan.com-ը։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ԱԻն կինոլոգները։



Այս պահին համալսարանի շենքում կինոլոգներն են աշխատում։  Նշված վայրում է գտնվում նաև Հայաստանում Ֆրանսիական քոլեջ-հիմնադրամն ու Հայաստանում Եվրոպական համալսարանը։



--00—ԶՀ